17.02.2017|
09:49
Ավելի քան երեք հազար տարի է, ինչ Դավիթ թագավորի սաղմոսներն ապրում են և ապրեցնում, սնում մարդկանց հոգևոր կյանքը, նորոգում հոգիները։ Սաղմոսների միջոցով անձը փառաբանում է Արարչին, գովերգում, հայցում Նրա ողորմածությունն իր գործած մեղքերի, անօրենությունների հանդեպ, ակնկալում բժշկություն, այլ ոչ դատապարտություն։